ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել: Նախագահականից տեղեկանում ենք, որ նրա հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Միքայելի Եպիսկոպոսյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, մեկ այլ հրամանագրով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս մատուցած նշանակալի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արամ Գառնիկի Հակոբյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, նույն մեդալով է պարգևատրվել նաև ԱԱԾ-ի սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ-«Ա» վարչության պետ, գնդապետ Վահան Գագիկի Թադևոսյանը:
Սերժ Սարգսյանի մյուս հրամանագրերին կարող եք ծանոթանալ` այստեղ: