Ռադիոլոգը մեղադրվում է հիվանդի մահվան համար

58-ամյա Նազանի Մալխասյանը աշխատում է Շիրակի մարզի «Գյումրի» բժշկական կենտրոնում՝ որպես ռադիոլոգ: Նա ամբաստանյալի աթոռին է հայտնվել մասնագիտական պարտականությունները անբարեխիղճ և անփույթ կատարելու համար:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա որպես ռադիոլոգ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ է կատարել, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լևոն Դարբինյանի մահը: Նրանք մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը պատիժ է նախատեսում 2-6  տարի ժամկետով ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ: Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագորությունը՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել