Ադրբեջանը «Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիային միանալու ժամանակ դրան միացել է մի քանի վերապահումներով: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է իրավաբանական գիտությունների թեկանածու Գաբրիել Բալայանը:
«Կոնվենցիային միանալու վերապահումներից մեկը 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետին է, որը ամրագրում է հետևյալը` «դատական կամ վարչական վարույթի միջոցով փոխարինում են պատիժը այդ պետության որոշմամբ` այդպիսով, Դատապարտող պետությունում նշանակված պատիժը 11-րդ հոդվածում սահմանված պայմանների առկայությամբ փոխարինելով նույն արարքի համար Կատարող պետության օրենսդրությամբ նախատեսված պատժով»,- ասում է իրավաբան Բալայանը:
Նրա խոսքով` 11-րդ հոդվածն իր հերթին «Պատժի փոխակերպումը» վերտառությամբ սահմանում է պատժի փոխակերպման ընթացակարգերը պատժի իրականացման երկրում։
«Նշված հանգամանքը ընդհանուր առմամբ փաստում է, որ Ադրբեջանում ընդհանրապես բացառում են պատժի փոխակերպման ցանկացած դրևորում»,- տեղեկացնում է Գաբրիել Բալայանը ։
Աղբյուրը` Իրավաբան.net