Ավետիսյանների ընտանիքի գործով այսօրվա նիստը տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները նշեցին, որ նախաքննության ընթացքում ստացվել է ամբաստանյալի գրառումները սոցիալական ցանցերից մեկում: Նշվում է, որ Վալերի Պերմյակովը և նրա 19 ընկերներն ընդգրկված են եղել մի խմբում, որն ունեցել է սատանայապաշտական բնույթ:
Դատարանում փաստաբանները ասացին, որ այս խմբում Պերմյակովը նշել է, որ պայմանագիր է կնքում սատանայի հետ՝ հրաժարվելով Աստծուց և Սուրբ երրորդությունից, ինչպես նաև նա դիմել է սատանային՝ վստահեցնելով, թե կսպանի մի քանի կանանց ու տղամարդկանց:
Փաստաբանները համաձայն են մեղադրանքի հետ, որ եղել է ավազակային հարձակում, միաժամանակ նրանք կարծում են, որ այս խմբի անդամներին հարցաքննելով պարզ կդառնա Պերմյակովի շարժառիթները, նրանք նախաքննության ժամանակ նման միջնորդություն են կատարել, սակայն քննիչի կողմից մերժվել է: Այս մասին մեզ փոխանցեց նիստերի դահլիճում գտնվող մեր հանրային թղթակիցը:
Ի դեպ, այսօր դատական նիստերի դահլիճում երկու ռուս զինծառայողներ կային, պարզվեց, որ նրանք իրավունք չունեն այստեղ գտնվել, դատարանը հայտարարեց ընդմիջում՝ հասկանալու, թե ինչու են հայտնվել այստեղ:
Այսօրվա դատական նիստին Պերմյակովի իրավունքների պաշտապնությունն իրականացնող հանրային պաշտպանն ասաց, որ ինքը նոր է ներգրավվել գործում, այնպես որ չի հասցրել ծանոթանալ մեղադրանքին, նա խնդրեց դատական նիստը հետաձգել:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները խնդիր բարձրացրին նիստերի դահլիճի պայմանների պայմանների մասին՝ ասելով, որ հնարավորություն չի ստեղծվել արդյունավետ աշխատելու համար, նրանք խնդրեցին դատարանին լուծումը տալ հաջորդ դատական նիստին, դատարանն ասաց, որ հաջորդ դատական նիստին կքննարկեն հարցը և առանց տուժողի իրավահաջորդներից մեկի ներկայացուցչին լսելու՝ նիստ նշանակեց 2016 հունվարի 18-ին: