Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ այսօր արտագնա կարգով մեկնարկեց ՌԴ 102-րդ ռազմաբազային զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Նիստը սկսվելուն պես դահլիճը լքեցին տուժողների իրավահաջորդներից մի քանիսը, նրանք ասացին, որ իրենց փաստաբանները ներկա չեն դատաքննությանը, նիստերի դահլիճում տուժողի իրավահաջորդներից ոմանք ասացին, որ փաստաբաններին թույլ չեն տալիս ներս մտնել:
Այս հանգամանքը զայրացրեց տուժողների իրավահաջորդներին ու նրանք լքեցին նիստերի դահլիճը: Սակայն ավելի ուշ փաստաբանները ներս մուտք գործեցին, իսկ նրանց հետ նաև տուժողների իրավահաջորդները:
Փաստաբանները եկել էին, սակայն տեղ չկար նստելու, ուստի դատարանը հայտարարեց ընդմիջում, որ այս խնդիրը լուծի: