Վլադիմիր Պուտինը նոր քննադատություն է հնչեցրել Թուրքիայի կառավարության հասցեին՝ Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման համար և հավելել, որ միգուցե անհնար կլինի երկու երկրների միջև հարաբերությունները վերականգնել: Այս մասին տեղեկացնում է The Independent լրատվականը:
Ռուսաստանի նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ, որը տևել է երեք ժամ և ներգրավել գրեթե 1400 լրագրողների` Մոսկվայի ասուլիսի կենտրոնում: Ամենասուր հայտարարությունը նախապատրաստելով Թուրքիայի համար՝ Պուտինը մեղադրել է Թուրքիային «թշնամական գործողություն» կատարելու համար, երբ այն խոցեց ռուսական Սու-24 օդանավը Թուրք-Սիրիական սահմանին:
«Թուրքիայի իշխանությունը որոշել է լիզել ԱՄՆ-ի ինչ-որ տեղը», հայտարարել է Պուտինը:
Ինչպես հայտնի է միջադեպի արդյունքում Ռուսաստանը տնտեսական լուրջ պատժամիջոցներ է կիրառել թուրքիայի նկատմամբ և առաջադեմ հակաօդային զենք է տեղակայել Սիրիական ռազմակայանների մոտ:
Այն հարցին թե արդյոք նա կանխատեսում է հարաբերությունների կարգավորում ապագայում, Պուտինը պատասխանել է, որ գործող թուրքական ղեկավարության հետ դժվար է պայմանավորվել կամ գրեթե փաստացիորեն անհնար է:
«Ի՞նչ շահեցին նրանք: Երևի նրանք մտածում էին, որ մենք կփախչե՞նք Սիրիայից: Բայց Ռուսաստանը այդ երկիրը չէ»,- հավելել է նա:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը
Իրավաբան.net