Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը դիմել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Նա գրել է.
«Դիմում եմ ձեզ, քանի որ ԴԱՀԿ-ից ստացել եմ գումարի առգրավման մասին ծանուցում, իսկ աշխատանքային ժամին տվյալ կառույցի հեռախոսին ոչ մեկ լայաղ չի անում պատասխանել։ Ուրեմն՝ ինձ եկել է նամակ՝ մայիսին ինչ-որ 7500 դրամանոց տուգանքի մասին։ Սակայն Ոստիկանության կայքի տվյալների շտեմարանում այդպիսի տուգանք իմ վրա գրանցված չկա։ Հիմա ես, որպես ՀՀ քաղաքացի ի՞նչ պետք է անեմ, եթե ԴԱՀԿ-ում հեռախոսը վերցնող մարդ չկա»: