ՀՀ գլխավոր դատախազությունը հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:
Ամփոփում. 17.12.2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 16-ի դրությամբ ուսումնասիրվել է 487 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/:
Դրանցից 435-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 14 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 38 դեպքով հարուցվել է քրեական գործ:
Հաղորդում – 17.12.2015թ. ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ՀԱԿ ներկայացուցիչ Վ.Թ.-ի կողմից ներկայացրած՝ թիվ 4/26 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկների կեղծման վերաբերյալ:
Գործողություն – Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ քվեարկության արդյունքները կեղծելը: Նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Հաղորդում – 17.12.2015թ. ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ՀԱԿ վստահված անձի՝ Ա.Թ.-ի կողմից ներկայացրած՝ թիվ 4/20 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկի կեղծման վերաբերյալ:
Գործողություն – Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ քվեարկության արդյունքները կեղծելը: Նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Հաղորդում – 17.12.2015թ. ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին «ԸԻԿ» ՀԿ փաստաբանի կողմից ներկայացրած՝ թիվ 04/05 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկի կեղծման վերաբերյալ: