Վարույթ է ընդունվել հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

2015 թվականի  դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Երևանի թիվ 9/15  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել այն մասին, որ թիվ 9/16   տեղամասի դիտորդ Վարդգես Գասպարին թիվ 9/15 տեղամասում պարբերաբար ամղկել է, հայհոյել, իր վարքագծով խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին և մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը։ Հայտնում են ՀՔԾ-ից:

Ըստ աղբյուրի՝ թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել