Հովիկ Աբրահամյանը հորդորեց որևէ մի դրամ «այս կողմ, այն կողմ» չանել

Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այն ներկայացրեց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:

Ըստ նախագծի՝ էլեկտ­րա­­կան էներ­գիա­յի համար սահմանված նոր սակագների 2015 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված ոռոգման համակարգի ընկերություններում գումարների վճար­­մամբ պայմա­նա­վոր­ված առա­ջա­ցող լրացուցիչ ծախ­սերի ֆինան­սա­վոր­ման նպատակով կոմիտեին հատկացվում է 495,5 մլն ՀՀ դրամ, որից` շուրջ 169 մլն դրամը «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ 326 մլն-ը ոռոգման ծառայու­թյուններ մա­տուցող ջրօգտագործողների ընկերություններին:

Երբ պարոն Հարությունյանը ավարտեց նախագծի մասին զեկույցը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց. «Սա ուղիղ պետք է գնա հոսանքի գումար, պարոն Հարությունյան, առանց որևէ մի դրամ այս կողմ, այն կողմ անելու»,- շեշտեց գործադիրի ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել