Գյումրիում լարված է. սպասվում է Վալերի Պերմյակովի գործով առաջին դատական նիստը

Այսօր օրերին Գյումրիում իրավիճակը բավականաչափ լարված է: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց գյումրեցի փաստաբան Գայանե Գևորգյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին այստեղ հայ ընտանիքի 7 անդամներին սպանած ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովի գործը տեղի կունենա վաղը՝ արտագնա կարգով ՌԴ 102-րդ ռազմակայանում:

Փաստաբանը չբացառեց այն հանգամանքը, որ եթե նիստը տեղի ունենար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, ապա հավանական է գյումրեցիները անգամ զայրույթից կոտրեին դատարանի պատուհանները:

«Անվտանգության տեսանկյունից լավ է, որ նման որոշում է կայացվել, միաժամանակ գյումրեցիների շրջանում մտահոգություն կա, որ ՌԴ ռազմաբազայում նշանակելով նիստը՝ արդեն որոշված է այս գործի ելքը»,- փոխանցեց փաստաբանը:

Նա դրական գնահատեց այն հանգամանքը, որ դատական նիստերի դահլիճում տեղերի սահմանափակությունը հաշվի առնելով՝ տարածքում տեղադրվել են նաև երկու վրան: Վրաններից մեկը նախատեսված է լրատվամիջոցների, իսկ մյուսը՝ հասարակության ներկայացուցիչների համար: Հավելենք, որ նշված վրաններում տեղադրված են լինելու հեռուստացույցներ՝ դատական նիստի ուղիղ հեռարձակումն ապահովելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել