ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս Ռուսաստանի Սահմանադրական դատարանին բեկանել միջազգային դատարանների, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները, երե դրանք համարվում են հակասահմանադրական: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Օրենքի նախագծի քննարկումը սկսվել է է այն բանից հետո, երբ 2014թ.-ին ՄԻԵԴ-ը վճռեց որ Ռուսաստանը պետք է 1.9 միլիարդ եվրո կամ 2.09 միլիարդ դոլար վճարի ՅՈՒԿՈՍ նավթային ընկերության բաժնետերերին: Վճիռը ավելացրել Մոսկվայի վրա ֆինանսական ճնշումը, երբ այն պայքարում էր եկամուտների կրճատման դեմ՝ արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցներով և նավթի գնի տատանումներով պայմանավորված:
ՄԻԵԴ-ի հաղորդում է, որ 2014թ-ի ընթացքում 218 բողոք է ստացել Ռուսաստանի դեմ, և դրանցից 122-ի դեպքում Մոսկվան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, այդ թվում 2006թ-ին Վրաստանի քաղաքացիների արտաքսումը և Ռուսաստանի դատական լսումների ժամանակ ամբաստանյալների բանտարկությունը մետաղական բանտախցերում:
Ռուսաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը անցած շաբաթ: Ռուսաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը Պուտինին հայտնել է, որ ամեն ինչ արվել է հօգուտ երկխոսության, այն դեպքում եթե որևե խնդիր առաջանա:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը
Իրավաբան.net