Հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1959 թ. ծնված Գալուստ Ա.-ն, ով 2009 թ. դեկտեմբերի 12-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Խափանման միջոցը՝ կալանք:

Գալուստ Ա.-ն փոխանցվել է Մալաթիայի բաժնի ծառայողներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել