Իրավաբան.net-ը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ՀՀ դատավորների կենսագրությունները: Ստորև ներկայացնում ենք է ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Գագիկի Մելքումյանի կենսագրությունը:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1983 թվականին քաղաք Բաքվում:
2003 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, 2005 թվականին` մագիստրատուրան:
14.04.2008 թվականից մինչև 09.09.2008 թվականն աշխատել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որպես դատավորի օգնական:
09.09.2008 թվականից մինչև 28.02.2009 թվականն աշխատել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որպես դատավորի օգնական:
15.12.2010 թվականից մինչև 26.04.2013 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում, որպես դատավորի օգնական:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Լուսանկարը՝ court.am-ի