Ռուսական ռազմանավը կրակոցներ է արձակել թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ՝ նավը հեռացնելու և Էգեյան ծովում հետագա բախումից խուսափելու համար: Այսօր այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ նախարարության հայտարարության՝ Ռուսական հակահրթիռային կործանիչին չի հաջողվել ռադիոկապ հաստատել մոտեցող նավի հետ: Ձկնորսական նավը նաև չի արձագանքել տեսողական ազդանշաններին, ինչի արդյունքում կործանիչը կրակոցներ է արձակել և փոխել է նավի ուղղությունը, երբ այն գտնվել է 660 մղոն հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Ինչպես հայտնի է` Մոսկվայի և Անկարայի միջև լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ թուրքական կողմը խոցել է ռուսական ինքնաթիռը անցած ամիս, և այս միջադեպը կարող է ավելի սրել հետագա հարաբերությունները:
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հանդիպել է Մոսկվայում գտնվող թուրքական ռազմական կցորդին, քննարկել տեղի ունեցած միջադեպը:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը
Իրավաբան.net