Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները պարզ են

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքներն արդեն պարզ են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Իրավաբան.net-ին փոխանցեցին, որ ըստ այդ արդյունքների` հանրաքվեի ժամանակ ընտրության իրավունք է ունեցել 2.547.916 ՀՀ քաղաքացի, նրանցից մասնակցել է 50.74% տոկոսը` 1.302.613 ընտրող, նույնականացման քարտերով մասնակիցների թիվը կազմել է 189.197 անձ:

Ըստ արդյունքների` ՀՀ նոր Սահմանադրությանը «ԱՅՈ» է ասել ընտրողների 63.37%-ը` 825.521 քաղաքացի, իսկ «ՈՉ» քվեարկողների թիվը կազմել է 421.568 ընտրող` 32.36%:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել