Յոթ հատված, որտեղ վարորդին արգելվում է հետադարձը

ՀՀ կառավարության N 955-Ն որոշման համաձայն՝ տրանսպորտային միջոցների հետընթացը թույլատրվում է, եթե դրա կատարումն անվտանգ է և խոչընդոտ չի ստեղծում երթևեկության մյուս մասնակիցների համար: Անհրաժեշտության դեպքում վարորդը պետք է դիմի այլ անձանց օգնությանը:

Հետընթացն արգելվում է խաչմերուկներում, մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս և կանոնների 50-րդ կետում թվարկված տեղերում:

Հետադարձն արգելվում է`

1) հետիոտնային անցումների վրա.
2) թունելներում.
3) կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ.
4) երկաթուղային գծանցներում.
5) ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում.
6) երթևեկելի մասերի այն հատվածներում, որտեղ առկա են ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետեր.
7) միակողմ երթևեկությամբ ճանապարհներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել