Կռվին միջամտած 15-ամյա տղան դանակահարվել է

49-ամյա Գարեգին Զաքարյանը ամբաստանյալի աթոռին է հայտնվել 15-ամյա երեխային դանակահարելու համար:

Համաձայն մեղադրական եզրակացույան, նա այս տարվա օգոստոսի 16-ին ժամը 06:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 Խաչքար թաղամասի 1-ին տան հարևանությամբ վիճաբանել է նշված տան բնակիչ Վահան Մխոյանի հետ: Վահանի անչափահաս՝ 15-ամյա տղան միջամտել է վիճաբանությանը՝ բաժանելու նպատակով, սակայն Գարեգինը իր հետ նախապես վերցրած դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է երեխայի որովայնին, ինչի հետևանքով վնասվել է տղայի լյարդը:

Առողջույանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասույան դատարանում՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ: Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել