Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 144-րդ հոդվածը սահմանում է տուգանք ճանապարհների, երկաթուղային գծերի և ճանապարհային մյուս կառույցների անվտանգության և շահագործման կանոնների խախտման համար:
Մասնավորապես նշվում է. «Ճանապարհները, երկաթուղագծերի անցատեղերը և ճանապարհային մյուս կառուցվածքները երթևեկության համար անվտանգ վիճակում պահելու կանոնները խախտելը կամ երթևեկությունը ճանապարհների առանձին տեղամասերում ժամանակին արգելելու կամ սահմանափակելու համար միջոցներ չձեռնարկելը, երբ դրանցից օգտվելը սպառնում է երթևեկության անվտանգությանը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100 000 դրամ):