Սույն թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5) տեղի կունենա հանդիպում զանգվածային լրատվամիջոցների հետ:
Դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության իրականացման ընթացքում, դրան հաջորդող շրջանում ՀՀ քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը կպատասխանի լրատվամիջոցների հարցերին, ինչպես նաև կներկայացվեն մինչ օրս կատարված աշխատանքները:
Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է ներկա գտնվել մեկ ներկայացուցիչ:
Խնդրում ենք հավատարմագրվել նախօրոք՝ զանգահարելով 011 880176 հեռախոսահամարով՝ մինչև 12.12.2015 թվականի ժամը 15:00-ն:
Նույն օրը, ժամը 14-ին, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում (հասցեն՝ Երևան, Նալբանդյան 130) լրագրողներին կներկայացվեն ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքները, ինչպես և ոստիկանությունում ստացված հաղորդումներով ձեռնարկված ուսումնասիրությունների և քննությունների արդյունքները:
Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները:
ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 13.45-ը:
Տեղեկատու հեռախոս՝ 010-54-73-14: