ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի 11.12.2015թ.-ին «Ազատության» ռադիոկայանի լրագրողի կողմից ներկայացվել է հաղորդում՝ Երևան քաղաքի Կոմիտաս 56 հասցեում գտնվող «Այո» քարոզչական շտաբի դիմաց հանրաքվեի լուսաբանման ընթացքը խոչընդոտելու վերաբերյալ:

Հաղորդման վերաբերյալ ձեռնարկվել է հետևյալ գործողությունը.

Ինքնությունն անհայտ անձանց կողմից «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչների կողմից հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իրենց լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել