Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի բռնկման. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Պարզվել է, որ Շիրվանզադե փողոցի Տ. Ս.-ին (ծնվ. 1965 թ.) պատկանող թիվ 35 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տանը կից շինությունը (սառնարանային տնտեսություն 24 ք.) և ավտոտնակը (32 քմ) ամբողջությամբ փլուզվել են, իսկ լոգարանի, սանհանգույցի տանիքները և տան դիմացի ծածկը մասնակի (մոտ 24 քմ) վնասվել են:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Տ. Ս.-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: