Ոստիկանությունը` վերջին օրերին իրականացվող հավաքների մասին

ՀՀ ոստիկանությունում շարունակվում են տեղեկություններ ստացվել այս օրերին իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների հետ բախումներ հրահրելու մտադրությունների մասին: Հավաքի կազմակերպիչներից ոմանք ակտիվ աշխատանք են տանում երիտասարդ համախոհների շրջանում՝ վրաններ տեղադրելով, քաղաքացիական անհնազանդության քողի տակ հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կատարելով սադրել հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժի գործադրում: Նման ապօրինի գործելակերպի նպատակը հավաքին հանրային հնչեղություն հաղորդելն է և ոստիկանության գործողությունների իրավաչափությունը ստվերելը:

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական վայրերում իրավիճակը ապակայունացնելու ցանկացած փորձ կանխվելու է կոնկրետ իրավիճակից թելադրվող համարժեք գործողություններով, իսկ իրավախախտումներ կազմակերպող և դրանք կատարող անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել