Ավարտվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից
Մրցութային հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու նպատակով ս.թ. նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը դիմել են հետևյալ անձինք`
Անուշավան Հազարապետի Զաքարյանը՝ ծնված 1954թ.,
Ավթանդիլ Գարեգինի Գրիգորյանը՝ ծնված 1948թ.,
Անահիտ Եղիշեի Արշակյանը՝ ծնված 1957թ.,
Արմեն Արտավազդի Ամիրյանը` ծնված 1967թ.,
Գոհար Գագիկի Գասպարյանը՝ ծնված 1981թ.,
Սուսաննա Վրեժի Հովհաննիսյանը՝ ծնված 1974թ.,
Վարդան Միքայելի Ալեքսանյանը՝ ծնված՝ 1971թ.:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին: