Միջադեպ՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

ՃՏՊ-ի հետևանքով քաղաքացի Հ. Ն.-ը և ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿՊԱ աշխատակիցներ Մ. Գ.-ը, Ա. Ա.-ը, Լ. Մ.-ը հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել