Պարզաբանում դեղերի գների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված է շուրջ 4500 անվանում դեղ, որոնցից ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են թվով 50 անվանում առավել լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գները: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ բանակցությունների և դինամիկ մոնիտորինգային աշխատանքների արդյունքում մենք կարողացել ենք մայիս–նոյեմբեր ամիսների ընթացքում տեսնել դեղերի գների նվազում: Խոսքը գնում է 50 անվանում դեղերի մշտադիտարկման մասին, որի արդյունքում հայտնաբերվել է` 60 տոկոս դեղերի գները մնացել են անփոփոխ, 34 տոկոս դեղերի գները նվազել են մինչև 30 տոկոս, 6 տոկոս դեղերի գները բարձրացել են մինչև 3 տոկոս:

Նրա տեղեկացմամբ` նոյեմբերին ևս իրականացվել է նույն 50 անվանում դեղերի գների մշտադիտարկում: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի համեմատությամբ աղյուսակում ներառված դեղերի մանրածախ գները դեկտեմբերի առաջին շաբաթվա դրությամբ մնացել են անփոփոխ, բացառությամբ 6 անվանման, որոնց մանրածախ գները կրկին նվազել են: (https://moh.am/?section=news/open&id=563&nid=3731)

Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրող և ներմուծող կազմակերպությունների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն, որպեսզի քաղաքացիները ապահովվեն որակյալ, անվտանգ, արդյունավետ և մատչելի դեղերով:

Դեղագործական կազմակերպությունների` դեղերի գների իջեցման մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:

https://moh.am/?section=news/open&id=563&nid=3676

https://moh.am/?section=news/open&id=563&nid=3466&pagen=2

https://moh.am/?section=news/open&id=563&nid=3356&pagen=2

https://moh.am/?section=news/open&id=563&nid=3201&pagen=2

https://med.news.am/arm/news/5558/bayer-dexagortsakan-ynkerutyuny-veranayel-e-dexeri-gnery-hayastani-hamar.html

https://med.news.am/arm/news/7319/hoffman-lya-rosh-y-ijecrel-e-dexeri-gnery-hayastani-hamar.html

https://med.news.am/arm/news/5558/bayer-dexagortsakan-ynkerutyuny-veranayel-e-dexeri-gnery-hayastani-hamar.html

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել