ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին արձակուրդ տրամադրելու մասին: Ըստ որոշման՝
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին տրամադրել 2014-2015 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-16-ը ներառյալ։
2. Արմեն Աշոտյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի վրա»:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին տրամադրվել է 2014-2015 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2015 թվականի դեկտեմբերի 21-30-ը ներառյալ: