Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Հանրաքվեի ընթացքում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ Գլխավոր դատախազին, Ոստիկանության պետին, Քննչական կոմիտեի նախագահին եւ Հատուկ Քննչական ծառայության պետին է ուղարկել գրություն, որը ներկայացնում ենք ստորեւ.
«2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեին տեղի ունեցած խախտումների վերաբերյալ մենք ստացել ենք 67 ահազանգ: Բացի նշված ահազանգերից, եղել են նաեւ համանման խախտումների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ, որոնց իսկությունը դեռեւս ամբողջությամբ ստուգված չէ: Հնարավոր խախտումների մասին այս տեղեկությունները խորապես մտահոգել են մեզ եւ քվեարկությանը մասնակցած բազմաթիվ քաղաքացիների, ինչպես նաեւ առաջացրել են առանձին քաղաքական ուժերի ու միջազգային որոշ գործընկերների անհանգստությունը:
Մեր ստացած ահազանգերից ու տարածված մյուս տեղեկություններից մենք առանձնացրել ենք հատկապես այն խնդիրներն ու միջադեպերը, որոնք ամենախնդրահարույցն են եւ առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ:
Ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն, որը կարող է համարվել այդպիսին, եթե հնարավորինս արագ բացահայտվեն եւ խստորեն պատժվեն այս եւ այլ միջադեպերում անմիջականորեն կամ անուղղակիորեն ներգրավված բոլոր անձինք, ովքեր հանրաքվեի կապակցությամբ քրեորեն պատժելի արարք են կատարել:
Չափազանց կարեւոր է նաեւ, որ բոլոր ահազանգերի ու գանգատների մանրակրկիտ ստուգման արդյունքում բացահայտվեն նաեւ վարչական ռեսուրսի օգտագործման բոլոր դեպքերը, եւ նման չարաշահում թույլ տված պաշտոնատար անձինք եւս ենթարկվեն խստագույն պատասխանատվության:
Պատրաստակամություն ենք հայտնում մեր ունեցած տվյալներով հնարավորինս օժանդակել դեպքերի օբյեկտիվ քննությանը: Համոզված ենք, որ խախտումներ կատարած անձանց բացահայտումն ու խստագույն պատասխանատվության ենթարկելը կամրապնդի հանրության վստահությունը թե իրավապահ համակարգի եւ թե ընտրական գործընթացների նկատմամբ:
Ստորեւ ներկայացնում ենք կասկած հարուցող եւ մեզ հայտնի բոլոր միջադեպերի ցանկը, որն առաջիկայում կարող է համալրվել քաղաքացիների նոր բողոքների եւ այլ համապատասխաան հրապարակումների պարագայում:
Թիվ 4/26 տեղամաս – քվեաթերթիկների հափշտակության եւ փոփոխման մասին բողոք. քաղաքացին մեզ հայտնել է, որ քվեաթերթիկները հափշտակել եւ փոխարինել են, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել,
Թիվ 1/32 տեղամաս – քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում անօրինականությունների մասին բողոք (ահազանգ ՀԱԿ ներկայացուցչից),
Թիվ 4/5 տեղամաս – քվեաթերթիկների հափշտակության եւ փոփոխման մասին բողոք (ահազանգ ՀԱԿ ներկայացուցչից),
Թիվ 4/32 տեղամաս – քվեաթերթիկների հափշտակության եւ փոփոխման մասին բողոք (ահազանգ ՀԱԿ ներկայացուցչից),
Թիվ 4/33 տեղամաս – քվեաթերթիկների հափշտակության եւ փոփոխման մասին բողոք (ահազանգ ՀԱԿ ներկայացուցչից),
Թիվ 4/28 տեղամաս – քվեաթերթիկների հափշտակության եւ փոփոխման մասին բողոք (ահազանգ ՀԱԿ ներկայացուցչից),
Թիվ 4/20 տեղամաս – քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում անօրինականությունների կասկած
(https://www.youtube.com/watch?v=BPVxEdpAy0U),
Թիվ 9/27 տեղամաս – լցոնման մասին ահազանգ (ըստ քաղաքացու՝ լցոնում է տեղի ունեցել, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել),
Թիվ 12/11 տեղամաս – լցոնման մասին ահազանգ (քաղաքացին հայտնել է լցոնման մասին, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել),
Թիվ 27/37 տեղամաս – լցոնման կասկած (ահազանգ ՀԱԿ-ից),
Թիվ 7/2 տեղամաս – լցոնման եւ քվեաթերթիկների փոփոխման փորձի մասին բողոք (ահազանգ ՀԱԿ ներկայացուցչից),
Թիվ 13/22 տեղամաս – լցոնման կասկած
(https://www.youtube.com/watch?v=n6w-UXnWNao)
Թիվ 13/22 տեղամաս – քվեաթերթիկների սխալ պահպանման խնդիր, լցոնման կասկած
(https://www.youtube.com/watch?v=n6w-UXnWNao),
Թիվ 25/33 տեղամաս – լցոնման դեպք (https://www.youtube.com/watch?v=vk29A9IO32I),
Թիվ 34/28 տեղամասում – լցոնման դեպք (https://www.youtube.com/watch?v=Yunpd12R1y8),
Թիվ 7/14 տեղամաս – ընտրակաշառքի կասկած (https://www.youtube.com/watch?v=UOYbpSrPx1o),
Թիվ 7/32 եւ 7/33 տեղամասերի հարակից տարածք – ընտրակաշառքի կասկած (https://www.youtube.com/watch?v=O1a7xGMTiGg),
Թիվ 1/8 տեղամաս – ուղղոդրված քվեարկության կասկած (https://www.youtube.com/watch?v=gr9ytPdDxXw),
Թիվ 3/18 տեղամաս – ուղղորդված քվեարկության կասկած (https://www.youtube.com/watch?v=OAFbXIlZbvM),
Թիվ 4/13 տեղամաս – ուղղորդված քվեարկության կասկած (https://www.youtube.com/watch?v=yHn-e3RELiA, https://www.youtube.com/watch?v=rS1Z33STBEw, https://www.youtube.com/watch?v=a97aVDts2lU),
Թիվ 10/18 տեղամաս – ուղղորդված քվեարկության կասկած (https://www.youtube.com/watch?v=wBtjFKB6Rgo),
Թիվ 34/30 տեղամաս – ուղղորդված քվեարկության կասկած
(https://www.youtube.com/watch?v=-4OW9FX31rw` 0:02-1:35),
Թիվ 2/14 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպք (քաղաքացին ահազանգել է, որ իր, ամուսնու եւ դստեր փոխարեն արդեն քվեարկված է, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել),
Թիվ 8/4 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության մասին ահազանգ, քվեարկության ուղղորդման փորձի մասին դժգոհություն (քաղաքացին տեղեկացրել է, որ իր եւ իր ընտանիքի անդամների փոխարեն քվեարկված է, իրեն հորդորել են չգնալ քվեարկության, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել),
Թիվ 22/12 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության մասին բողոք (քաղաքացին հայտնել է, որ իր փոխարեն քվեարկված է, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել),
Թիվ 23/01 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության մասին բողոք (քաղաքացին նշել է, որ իր փոխարեն քվեարկված է, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել),
Թիվ 1/8 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպք (https://www.youtube.com/watch?v=roRPtOMBysg),
Թիվ 4/5 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպք (https://www.youtube.com/watch?v=Nh87f34jUyk),
Թիվ 5/21 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպք (https://www.youtube.com/watch?v=Zj2o2OKhjkM),
Թիվ 5/21 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպք (https://www.youtube.com/watch?v=kcs_U22OquU),
Թիվ 5/21 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության խնդիր (https://www.youtube.com/watch?v=DLw85wf5zpo),
Թիվ 6/16 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության կասկած (https://www.youtube.com/watch?v=MK3NsC6aAEI),
Թիվ 6/4 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպք (https://www.youtube.com/watch?v=QuU306lz-Lc),
Թիվ 8/25 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպք (https://www.youtube.com/watch?v=MKq1yv6A1Bo),
Թիվ 9/32 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության կասկած (https://www.youtube.com/watch?v=lI1a5aie1qY),
Թիվ 11/21 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության կասկած (https://www.youtube.com/watch?v=L2pupn46sCI),
Թիվ 12/28 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպք (https://www.youtube.com/watch?v=m7CMFqzwi2E),
Թիվ 14/4 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպք
(https://www.youtube.com/watch?v=S8PRl2WxCXs),
Թիվ 34/01 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպք (https://www.youtube.com/watch?v=EtUm1fJRPVs` 0:02-2:25),
Թիվ 34/19 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպք
(https://www.youtube.com/watch?v=EtUm1fJRPVs` 2:26-),
Թիվ 34/31 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության կամ լցոնման կասկած (https://www.youtube.com/watch?v=gu5e9xrt7lE),
Թիվ 35/37 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպքի մասին հաղորդում (https://www.youtube.com/watch?v=l4gQ8z7koOI),
Թիվ 35/40 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության կասկած
(https://www.youtube.com/watch?v=sCLjBSXM_38),
Թիվ 11/3 տեղամաս – կրկնակի քվեարկության դեպքի մասին հաղորդում (https://newsbook.am/?p=72107/tarber+hagustnerov+krknaki+qvearkutyan+erkrord+depqn+e+ardzanagrvel&l=am),
Թիվ 11/3 տեղամաս – կրկնակի քվեարկության դեպքի մասին հաղորդում (https://newsbook.am/?p=72101/mievnuyn+andzy+qvearkel+e+tarber+hagustnerov+lusankarner&l=am),
Թիվ 16/23 տեղամաս – կրկնակի քվեարկության կասկած (https://past.am/?p=25475&l=am),
Թիվ 37/9 տեղամաս – կրկնակի քվեարկության փորձի կասկած (https://www.youtube.com/watch?v=2TqPN0OH_HY):
Թիվ 3/6 տեղամաս – ընտրական փաստաթղթում կեղծ գրառումներ կատարելու կասկած (https://www.youtube.com/watch?v=hlTbYgmOqbY),
Թիվ 7/4 տեղամաս – քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում հավանական ապօրինությունների մասին բողոք (ահազանգ ՀԱԿ ներկայացուցչից),
Թիվ 7/24 տեղամաս – քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում անօրինականությունների փորձի մասին բողոք (ահազանգ ՀԱԿ ներկայացուցչից),
Թիվ 4/17 տեղամաս – քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում անօրինականությունների մասին դժգոհություն (ահազանգ ՀԱԿ ներկայացուցչից),
Թիվ 10/18 տեղամաս – քվեարկության արդյունքների փոփոխման կասկած (https://www.youtube.com/watch?v=5bPEI2j–YY),
Թիվ 13/23 տեղամաս – քվեաթերթիկների պահպանման խախտման դեպք, քվեարկության արդյունքների փոփոխման կասկած (https://yn.am/?index&p=54830&l=am),
Թիվ 35/1 տեղամաս – քվեարկության արդյունքների կեղծման մասին բողոք (https://galatv.am/hy/news/132855/),
Թիվ 5/28 տեղամաս – լրագրողի գործունեության խոչընդոտման մասին բողոք
(լրատվամիջոցի խմբագիրն ահազանգել է, որ լրագրողի տեխնիկական միջոցները վերցրել են, նրա համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել),
Թիվ 7/14 տեղամաս – լրագրողի եւ դիտորդի գործունեության խոչընդոտման մասին բողոք (քաղաքացին տեղեկացրել է, որ հանձնաժողովի անդամների եւ լրագրողների ու դիտորդների միջեւ ընդհարումներ են եղել, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել),
Թիվ 10/14 տեղամաս – հանձնաժողովի անդամի գործունեության խոչընդոտման մասին դիմում (ահազանգ եւ դիմում ՀԱԿ ներկայացուցչից),
Թիվ 5/1 տեղամաս – անձի նկատմամբ բռնության դեպք (ահազանգ «Ժառանգության» ներկայացուցչից),
Թիվ 1/8 տեղամաս – լրագրողի/դիտորդի գործունեության խոչընդոտման խնդիր (https://www.youtube.com/watch?v=87tmXS6cUKQ, https://www.youtube.com/watch?v=xIcTsraxW5k, https://www.youtube.com/watch?v=paEUDcIoZL0՝ 4:02-4:55 րոպեներ),
Թիվ 6/9 տեղամաս – լրագրողի լրագրողի գործունեության խոչընդոտման դեպք (https://www.youtube.com/watch?v=hBxFvWVQxh0, https://www.youtube.com/watch?v=dzQzeOFETkA),
Թիվ 4/28 տեղամաս – լրագրողի գործունեության խոչընդոտման դեպք https://www.youtube.com/watch?v=Ab7eiu33ZUs,
Թիվ 10/18 տեղամաս – լրագրողի գործունեության խոչընդոտման դեպք (https://www.youtube.com/watch?v=0jn67v_plkQ` 2:05-2:15),
Թիվ 10/20 տեղամաս – լրագրողի գործունեության խոչընդոտման դեպք (https://www.youtube.com/watch?v=IeEvj9_Pyvw),
Թիվ 10/20 տեղամաս – լրագրողի գործունեության խոչընդոտման խնդիր (https://www.youtube.com/watch?v=wlnsIN-aIL4),
Թիվ 4/1 տեղամաս – դիտորդի/լրագրողի գործունեության խոչընդոտման խնդիր (https://www.youtube.com/watch?v=AjRXqAHYkKI, https://www.youtube.com/watch?v=ZsbToL7HCK8),
Թիվ 9/1 տեղամաս – դիտորդի/լրագրողի գործունեության խոչընդոտման մասին բողոք (քաղաքացին հայտնել է, որ իր լուսանկարահանող սարքը վերցրել են, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել, տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=LmtslZzy7t0),
Թիվ 35/1 տեղամաս – դիտորդի գործունեության խոչընդոտման դեպք (https://galatv.am/hy/news/132855/),
Թիվ 6/6 տեղամաս – դիտորդի գործունեության խոչընդոտման մասին դժգոհություն (https://www.youtube.com/watch?v=r6iCIIh4od0),
Թիվ 8/27 տեղամաս – դիտորդի գործունեության խոչընդոտման, ընտրական փաստաթղթերին ծանոթանալ չթույլատրելու դեպք (https://www.youtube.com/watch?v=cm4Prn6sulw),
Թիվ 6/9 տեղամաս – հանձնաժողովի անդամի գործունեության խոչընդոտման դեպք
(https://www.youtube.com/watch?v=hBxFvWVQxh0, https://www.youtube.com/watch?v=dzQzeOFETkA),
Թիվ 9/14 տեղամաս – հարձակում տեղամասի վրա, հանձնաժողովի գործունեության խոչընդոտման խնդիր (https://www.youtube.com/watch?v=lP-jewuGUK4),
Թիվ 10/24 տեղամաս – հանձնաժողովի անդամի գործունեության խոչընդոտման խնդիր (https://www.youtube.com/watch?v=3qhxzCu_thY),
Թիվ 9/23 տեղամաս – կնիքի պահպանման կանոնների խախտման կասկած (https://www.youtube.com/watch?v=IGohY-4D6DE),
Թիվ 9/23 տեղամաս – կնիքի պահպանման կանոնների խախտման կասկած (https://www.youtube.com/watch?v=IGohY-4D6DE),
Թիվ 34/28 տեղամաս – կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելու դեպք
(https://www.youtube.com/watch?v=QhDOh4DCgnw),
Բացի վերը նշված դեպքերից, հրապարակվել են նաեւ որոշ այլ տեսանյութեր, որոնցից պարզ չեն տեղամասերի համարները, սակայն դրանցում եւս կան հնարավոր խախտումների մասին տեղեկություններ, այդ թվում՝ ուղղորդված քվեարկություն կազմակերպելու, լրագրողի գործունեությանը խոչընդոտելու (տեղափոխում երթուղային, տաքսի եւ շտապօգնության «Գազել» մակնիշի մեքենաներով` https://www.youtube.com/watch?v=SrHUXNH9Tdw, https://www.youtube.com/watch?v=EzCCTmle0FA), լցոնման վերաբերյալ (https://www.youtube.com/watch?v=X_c-n6T-bbE):
Խնդրում ենք Ձեր իրավասությունների շրջանում ուսումնասիրել նշված դեպքերը, ձեռնարկել համապատասխան միջոցներ եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել մեզ»: