Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.15-ին, Երևանի «Լամբադա» կամրջի վրա իրար են բախվել «ՎԱԶ 21074» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ 21074»-ի ուղևորուհին՝ 1979 թ. ծնված Լուսինե Սարգսյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը և «Մերսեդես-Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: