Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտմբերի 9-ին, ժամը 17.15-ին, Երևանի Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Վաչագան Ն.-ն, ով նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Վաչագան Ն.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: