Այսօրվա կառավարության նիստին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն, որի «Կապույտ մզկիթ» հուշարձանը այսուհետև համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը (այժմ համարվում է Երևան քաղաքի սեփականությունը):
Որոշման նախագծի 8-րդ կետի համաձայն, այն պետք է անհատույց հատկացվի Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը.
«Հուշարձանն ու հողամասը անհատույց, օգտագործման իրավունքով, 99 տարի ժամկետով հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը՝ մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով»:
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին: