Արդարադատության նախարարությանը 3,660 եվրոյին համարժեք ՀՀ դրամ կհատկացվի

Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված է հարց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին: Ըստ որոշման նախագծի՝

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Շամոյանն ընդդեմ Հայաստանի» գործով (N 18499/08 գանգատ) 2015 թվականի հուլիսի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2015 թվականին հատկացնել 3,660 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել