Փլուզման վտանգ Հանրապետության փողոցում

Դեկտեմբերի 9-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկը գտնվում է վթարային վիճակում, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ տունը 1922 թ.-ին կառուցված բաղդատե առաստաղով և պատերով շինություն (25 քմ) է, որն օգտագործվել է որպես խորդանոց: Պատերին առկա են 1-2 սմ լայնությամբ և 1 մ երկարությամբ ճաքեր, պոկված ծեփեր, արտաքին պատի տարբեր հատվածներից փլուզվել է մոտ 2 քմ հատված:

Դեպքի մասին տեղեկացվել է քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

Լուսանկարը՝ ՏԿԱԻՆ-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել