«Մենք դատապարտում ենք ոչ միայն տվյալ հանցագործությունը, այլեւ Ադրբեջանի պահվածքը». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Այսօր ԵՊՀ-ում համալսարանականները, քաղաքական եւ հասարակական կառույցների անդամները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիմավորեցին Հունգարիային եւ Ադրբեջանին դատապարտող պաստառներով:
«Ադրբեջանցի սպա Սաֆարովի գործողությունը մեկ որակավորում ունի՝ հանցագործություն: Մենք դատապարտում ենք ոչ միայն տվյալ հանցագործությունը, այլեւ Ադրբեջանի պահվածքը, որը չի համապատասխանում միջազգային նորմերին եւ չի նպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ՆԱՏՕ-ի դիրքորոշումը հստակ է. վաղը Բաքվում ես կարտահայտեմ իմ մտահոգությունները նույն բառերով, ինչ այսօր այստեղ՝ Երեւանում»,- ասաց Անդերս ֆոգ Ռասմուսենը:
Նրա խոսքով` չնայած նրան, որ ՆԱՏՕ-ն մտահոգված է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշմամբ, այդուամենային, արտահանձնումը կարատրվել է երկկողմ համաձայնագրի հիման վրա, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերի:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել