Քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանի սպանության դեպքի առթիվ։

ՔԿ-ից հաղորդում են, որ 08.12.2015թ.՝ ժամը 21:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել