Սահմանում իրավիճակը լարված է. հայ զինծառայող է զոհվել

Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված:Հակառակորդն առաջին անգամ հրասայլից /տանկ/արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբտեղակակայված մարտական դիրքերը: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, ինչպես նաև 60 /101 արկ/, 82 /193 արկ/, 120 /35 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /27 արկ/ և ՌՊԳ-7 /3 արկ/ տիպինռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /17 արկ/ և հրասայլ/5 արկ/:

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակվածկրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենայինվիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներինև ծառայակիցներին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդիապակայունացնող գործողությունները անպատիժ չեն մնալու և ստեղծված իրադրությանհետևանքները լինելու են ծանր ու անդառնալի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել