Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.17-ին ահազանգ է ստացվել, որ Լամբադա կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռրս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ -2107» մակնիշի 34 SO 520 (վարորդ ` Ռ. Կ., ծնվ. 1993 թ.) և «Մերսեդես C180» մակնիշի 80 SQ 909 պետհամարանիշերի (վարորդ ` Ա. Ա., ծնվ. 1988 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Բ.-ը (1987 թ. ծնվ.) տեղում զոհվել է:
Փրկարարներն ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Ա. Բ.-ի դին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնները: