Վերահաշվարկի արդյունքում «այո»-ն ավելացել է, «ոչ»-ը՝ նվազել. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա բոլոր 11 ընտրատարածքային հանձնաժողովներում այսօր առավոտյան 9.00-ից մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները:

Այսօր իրականացված թվով 19 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 4-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 31-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է  27-ով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել