Արարատի մարզի Մխչյան համայնքում, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղն է, ՀՀ Սահմանադրության փոփոխությանը դեմ են եղել 131 քաղաքացիներ:
Այստեղ քվեարկությունն իրականացվել է երկու ընտրատեղամասերում` 17/38 և 17/39 համարներով:
Առաջին ընտրատեղամասում քվեարկության մասնակիցների թիվը եղել է 1332 քաղաքացի, անվավեր քվեաթերթիկը` 1, «ԱՅՈ» քվեարկել են 1315 հոգի, «ՈՉ»` 16 քաղաքացիներ:
Մյուս ընտրատեղամասում քվեարկողների թիվը եղել է 1321, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ, «ԱՅՈ» քվեարկել են 1204 քաղաքացի, «ՈՉ»` 115:
Նշենք նաև, որ այս գյուղում, ըստ Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքէջի, բնակվում է 4531 քաղաքացի: