ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարականներ է տվել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում  ներկայացվել են Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական  մարմնի կողմից 2015 թվականի ընթացքում իրականացված հիմնական միջոցառումների հաշվետվությունները:  Այս մասին հաղորդում են ԴԱՀԿ-ից:

Ըստ աղբյուրի՝ օրակարգում ընդգրկված 83 հարցերի վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարները զեկուցել են կատարված աշխատանքների արդյունքների մասին:

Ի թիվս այլ հարցերի՝ զեկուցվել է Ծառայության մարզային կառույցների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների, մասնավորապես՝ Ծառայության մոտ մեկ տասնյակ մարզային բաժիններում և բաժանմունքներում քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների ստեղծման մասին։ Այդ համատեքստում կարևորվել է նմանատիպ գրասենյակների ստեղծման գործընթացի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Ներկայացվել են ինչպես   տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների դյուրացմանն ուղղված, այնպես էլ՝ հանրապետության ամբողջ տարածքում վճարահաշվարկային համակարգերի ներդրման աշխատանքները։

Oրակարգի մեկ  այլ հարցով ներկայացվել են միջազգային հարթակում Հարկադիր կատարման ծառայության հաջողություններն ու  ձեռքբերումները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք կներառվեն Հարկադիր կատարման  ծառայության 2016 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել