ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ս. Ա. Ավետիսյանին մովսես խորենացու մեդալով պարգևատրելու մասին: Հրամանագրում, մասնավորապես՝ ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Արծրունու ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:»