Օմբուդսմենը հանրաքվեի հետ կապված ստացել է 67 ահազանգ

Ընտրախախտումների վերաբերյալ մինչ այս պահը Օմբուդսմենը ստացել է 67 ահազանգ,որոնց կապակցությամբ Արագարձագանքման ծառայությունն այցելել է խնդրահարույց ընտրատեղամասեր` ծանոթանալու հնարավոր խախտումներին: Կատարվել է 31այց, իսկ որոշ դեպքերում էլ հարցերին լուծում է տրվել բանավոր խորհրդատվությամբ կամ խնդիրն արձանագրվել է, եւ դրանց վերաբերյալվարույթ է սկսվել:

Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են լրագրողների, դիտորդների եւ հանձնաժողովի անդամների գործունեության խոչընդոտմանը (11 դեպք), ընտրական գործընթացի ոչ պատճաշ կազմակերպմանը (3 դեպք), ընտրացուցակներում եղած անճշտություններին եւ կրկնաքվեարկությանը (9 դեպք), տեղամասերում մարդկանց կուտակումներին (2 դեպք), քաղաքացիներին ոչ իրավաչափ բերման ենթարկելուն (7 դեպք), լցոնումներին (6 դեպք), ընտրակաշառքի բաժանմանը (2 դեպք), անձնագրերի եւ դրանց մեջ դրվող կնիքների հետ կապված խնդիրներին (7 դեպք), քվեաթերթիկների հաշվման ընթացքում առաջացած խնդիրներին, մասնավորապես` հաշվման գործընթացի դադարեցմանը (5 դեպք), ձայների հաշվելու ընթացքում հանձնաժողովի անդամների աշխատանքի խոչընդոտմանը (11 դեպք), քվեաթերթիկների նախնական ու վերջնական հաշվարկների անհամապատասխանությանը (4 դեպք):

Օմբուդսմենի աշխատակազմի միջամտության արդյունքում կարգավորվել է լրագրողների, դիտորդների եւ հանձնաժողովիանդամների գործունեության խոչընդոտման 8 դեպք, շտկվել է ընտրացուցակներում եղած 7 անճշտություն, բերման ենթարկված 7 անձանցից3-ը ազատ են արձակվել բաժիններից, իսկ 3 դեպքով հարցին տեղում է լուծում տրվել, 2 տեղամասերում էլ կարգավորվել է ընտրականգործընթացի կազմակերպումը: Քվեաթերթիկների հաշվարկման փուլում կանխվել է հաշվարկի դադարեցման եւ հանձնաժողովի անդամներիաշխատանքի խոչընդոտման 3-ական դեպք, կարգավորվել է նաեւ հաշվարկների անհամապատասխանության 4 դեպքից 3-ը:Կենսաչափական անձնագրով քվեարկել թույլ տալու դեպքի կապակացությամբ Օմբուդսմենի աշխատակցի միջամտությունից հետոնախապատրաստվել են նյութեր, հանձնաժողովի անդամի ծեծի ենթարկելու դեպքով հաղորդում է տրվել Ոստիկանութուն:

Առաջիկա օրերին Օմբուդսմենը հետեւողականորեն կշարունակի ուսումնասիրել յուրաքանչյուր ահազանգի հիման վրաարձանագրված խախտումները՝ իրականացնելով մանրակրկիտ եւ բազամակողմանի ուսումնասիրություն: Անհրաժեշտ է, որիրավախախտում կատարած բոլոր անձինք ենթարկվեն խստագույն պատասխանատվության:

Ամփոփելով դիտորդական կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը, ուսումնասիրելով իրավախախտումներիմասին մամուլի հրապարակումներն ու առկա տեսանյութերը, ինչպես նաեւ ստանալով պետական մարմիններից փաստարկվածպարզաբանումներ՝ Օմբուդսմենն առաջիկայում կներկայացնի իր ամփոփիչ գնահատականը 2015 թվականի Հանրաքվեի վերաբերյալ: Հաղորդում են օմբուդսմենի աշխատակազմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել