Այսօր Հանրապետության հրապարակից ոստիկանները վարչական բերման են ենթարկել «Ոչ թալանին» նախաձեռնության 9 անդամներին: Այս մասին մեզ տեղեկացրեց նախաձեռնության իրավաբան, փաստանան Արա Ղարագյոզյանը:
«Նոր Հայաստան» նախաձեռնության երթի ժամանակ, երբ ցուցարարները հասել էին հրապարակ, երիտասարդները վազքով մտել են հրապարակի կենտրոնում գտնվող գորգի մեջ, սակայն ցույցը բնականոն հունով ընթացել է, մյուսները նրանց չեն միացել, երբ ցուցարարների մեծ մասը հեռացել է հրապարակից, ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներին:
Բերման ենթարկվածների մեջ է նաև նախաձեռնության համակարգող Մաքսին Սարգսյանը:
Փաստաբանը փոխանցեց, որ ինքը բերման ենթարկվածներին հորդորել է որևէ ցուցմունք չտալ և չստորագրել փաստաթղթեր տակ: Ակտիվիստները տեղափոխվել են բաժանմունք ոստիկանների պահանջներին չենթարկվելու համար:
ՄԻՊ գրասենյակից մեզ հայտնում են, որ օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են բոլոր երիտասարդներին, առանձնազրույցներ են ունեցել նրանց հետ:
Իրավաբան.net