Մանիպուլյացիայի մի ենթարկեք հասարակությանը. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան հաշվում կատարել է հետևյալ գրառումը.

«Ինչ պարզունակ հնարքների ասես, որ չեն դիմում մեր ընդդիմախոսները ամբողջ օրվա ընթացքում:

Հիմա էլ “խիստ օպերատիվ” կերպով հրապարակում են որոշ ընտրատեղամասերի արդյունքներ, որտեղ ՈՉ-ը հաղթում է:

Հարգելիներս, մի արեք նման բան: Մի հրապարակեք միայն այն արդյունքները, որտեղ դուք առավել եք, մի ստեղծեք կեղծ տպավորոթյուններ, մանիպուլյացիայի մի ենթարկեք հասարակությանը: Մի գրեք ՝այս պահին, համբերեք ամբողջ պատկերը պարզ լինի տվյալ տեղամասում:

Իսկ որոշ “անաչառ զլմներ” ուղղակի սպանում են՝ մտնում են ուղիղ եթեր ինչ-որ տեղամաս, հենց տեսնում են, որ ԱՅՈ-ն ՈՉ-ից շատ է, միանգամից անջատում են տեսախցիկը ու փորձում գտնել “ավելի հարմար” տեղամաս:
Մի խոսքով, ադրբեջանական քարոզչական պրիմիտիվ հնարքները, որ օգտագործվում են մեր դեմ, մի կիրառեք Հայաստանում հայերի հանդեպ:

Համբերություն ամենեցուն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել