ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության մասին վիճակագրությունը

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ժամը 17:00-ին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող  2 566 730 անձանցից  1 005 333 քաղաքացի կամ  39.17 տոկոսը: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց ՀՀ  հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նրա փոխանցմամբ` Երևանում մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող  845,885 անձանցից   305,368-ը կամ  36.10  տոկոսը:
Արագածոտնի մարզում մասնակցել են 115,383 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից  48,595-ը կամ  42.1  տոկոսը,
Արարատի մարզում`  217,789  քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել է  110,020-ը կամ  50.52 տոկոսը,
Արմավիրում` 229,554-ից քվեարկել է  92,277-ը կամ  40.20 տոկոսը,
Գեղարքունիքում` 187,876-ից  75,493-ը կամ  40.18  տոկոսը,
Լոռիում` 238,048-ից  87,709-ը կամ  36.85  տոկոսը,
Կոտայքում` 235,549-ից  92,478-ը կամ  39.26 տոկոսը,
Շիրակում` 230,562-ից  73,370-ը կամ  31.82 տոկոսը,
Սյունիքում` 109,448-ից  55,937-ը կամ  51.11 տոկոսը,
Վայոց Ձորում` 47,149-ից  21,282-ը կամ  45.14 տոկոսը
Տավուշում` 109,487-ից  42,804-ը կամ  39.10 տոկոսը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել