Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվեց Հայաստան

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ինքնակամ ՀՀ է վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից բաժին տեղափոխվել 1985 թ. ծնված Արմեն Մ.-ն, ով հունիսի 30-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով): Այս մասին ոստիկանությունից  տեղեկանում է Իրավաբան.netը:

Հետախուզվողը հանձնվել է Մալաթիայի բաժնի ծառայողներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել