Արդյոք ՃՈ-ն իրավունք ունի՞ պահանջել վճարում, եթե մեքենայի սեփականատերը համարանիշերը նվիրում է գնորդին

Հաճախ են լինում դեպքեր, երբ անձը գնում է մեքենա, որի վրա թանկարժեք համարանիշեր են: Վաճառողի հետ պայմանավորվում են, որ գնորդին է փոխանցելու նաև մեքենայի համարանիշերը, սակայն ՃՈ-ում պահանջում են կրկին վճարել դրանց արժեքը: Արդյոք Ճանապարհային ոստիկանությունն իրավունք ունի՞ պահանջել վճարում, եթե մեքենայի սեփականատերը համարանիշերը նվիրում է գնորդին:

Փաստաբան Արթուր Սուքիասյանի խոսքերով` տրանսպորտային միջոցի սեփականատերը հաշվառման համարանիշը նվիրելու իրավունք չունի, քանի որ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:

«Իսկ հաշվառման համարանիշերի հատկացման համար վճարում կատարելու պայմանը սահմանված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13.2 հոդվածով, որը սահմանում է, որ տրանսպորտային միջոցը փոխելիս (oտարելիս) մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն oգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով. «Եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար oրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև սահմանված գնի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն oգտագործելու առաջնահերթության իրավունքից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել