Վրաերթ Երևանում. տղամարդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է

Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում` «Եվրովագեն» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:

ՏԿԱԻՆ-ից հաղորդում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 29 OL 520 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան անձը չպարզված քաղաքացու:

Հրշեջ-փրկարարները պատգարակով տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը «Արմենիա» ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել