ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել պատվիրակություն Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղելու մասին:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ապագա իրավապայմանագրային հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկին և լիագումար առաջին նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 6-9-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վիգեն Քոչարյանինը և Հովհաննես Ազիզյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Էդվարդ Նալբանդյանինը, Կարեն Նազարյանինը, Պարույր Հովհաննիսյանինը և Արա Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: