Դաշնային քննիչները հավատացած են, որ շատ մեծ հավանականություն կա, որ Տաշֆին Մալիկը՝ հանցագործնեից մեկը, ով 14 հոգու է սպանել, իսկ 21 -ին վիրավորել է Սան Բեռնարդինո քաղաքում, արմատականացրել է իր ամուսնուն և ռեստորանի հսկիչ Ֆարուքին: Այդ մասին հայտնում է Fox News-ը:
Նաև ենթադրվում է, որ զույգը ևս մեկ հարձակում էր ծրագրել սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար նախատեսված սոցիալական ծառայության կենտրոնում իրականացված գնդակոծությունից հետո, որի ժամանակ սպանվել է տեղական իշխանությունների կողմից իրականացված փոխհրաձգության ժամանակ:
Քիչ բան է հայտնի Մալիկի անցյալի մասին նախքան Ֆարուքին հանդիպելը: Այնուամենայնիվ ԱՄՆ-ի պաշտոնյան հաստատել է, որ նրանք հանդիպել և ամուսնացել են 2013թ-ի սեպտեմբերին, երբ Ֆարուքը մեկնել է Սաուդյան Արաբիա: Մալիկը, ով Պակիստանի քաղաքացի է, 2014թ-ի մայիսին դեմել է Իսլամաբադում գործող Ամերիկյան դեսպանատուն Կ-1վիզա ստանալու համար, իսկ Ֆարուքը նույն տարվա հուլիսին մեկնել է Սաուդյան Արաբիա նրան ԱՄՆ տանելու համար: Նրանք ամուսնացել են 2014թ-ի օգոստոսի 16-ին և երկուսն էլ իրենց կրոնը նշել են մուսուլմանությունը:
Քննիչները հավատացած են, որ Սաուդյան Արաբիա կատարած այցերից մեկի ժամանակ նրանք կապ են հաստատել Ալ Քաիդա ահաբեկիչական խմբաորման անդամների հետ:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը